Վարչապետի այսօրվա հորդորը կառավարությանը՝ «Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք», բուռն քննարկումների առիթ է տվել համացանցում:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այս խոսքերն ասել է, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր էլեկտրոնային եղանակով ավիատոմսերի գնման համակարգը. վարչապետը հայտարարել է, որ ամեն անգամ բարդ եղանակներ են մշակվում պետական միջոցները խնայելու համար, ապա կոչ է արել վերացնել գողությունը:
«Վաղը` Լիստ.am-ում
Աշխատանքի են հրավիրվում կրեատիվ գողության մասնագետներ»,-այս առիով գրել է բլոգեր Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո, լրագրողներին պարզաբանել է, թե ինչ գողության մասին էր խոսում վարչապետը:
Ա.Մաթևոսյան