«Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմն արդեն անեկդոտներ է պատմում նորանշանակ դաշնակցական նախարարի մասին և համոզված պնդում Է, որ Արծվիկ Մինասյանի նշանակումը սխալ Էր։ Խնդիրն անգամ այն չէ, որ նախարարը ոչ մի օտար լեզվի չի տիրապետում և զբաղված է լոզունգներ հռչակելով ու պոպուլիստական ելույթներ ունենալով։ Գլխավոր խնդիրն այն է, որ նա չի կարողանում հարաբերություններ կառուցել ոչ վերադասի, ոչ ստորադասի հետ։ Ասում են՝ նրա վարորդը շեֆի աշխատասենյակում նրա հետ սուրճ է խմում և պարբերաբար թույլտվություն վերցնում աշխատանքից շուտ «թռնելու» համար։ Նրա քարտուղարուհին «շեֆի շեֆն է», իսկ վարչությունների պետերից մեկը նույնիսկ նրան վարչապետի մոտ է ցանկացել տանել, որ պարզեն՝ «ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Ենթակա կառույցների հետ էլ նա չի աշխատում, դրանք ուղիղ կառավարության և վարչապետի հետ են հարաբերվում։ Մի խոսքով, աշխատակազմի կարծիքով, ծույլ ու անտարբեր նախարար Ճշմարիտյանին փոխարինել է թույլ ու անտեղյակ Մինասյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։