▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհում ամենասարսափելի 5 վայրերը

 

Աշխարհում կան այնպիսի վայրեր, որտեղ կարծես վտանգն ու սարսափը թաքնված են յուրաքանչյուր անկյունում: Ցանկանում ենք ներկայացնել Ձեզ դրանցից մի քանիսը: 

Տիկնիկների կղզի, Մեքսիկա

Սա շատ տարօրինակ, անբնակ կղզի է Մեքսիկայում, որն ամբողջովին «բնակեցված է» սարսափելի երեխա-տիկնիկներով: 1950 թ. մի ճգնավոր՝ Խուլիան Սանտանա Բարերան, աղբամաններից հավաքել է մեծ քանակությամբ տիկնիկներ և ցուցադրել է դրանք Մեքսիկա Սիթիի հարավում գտնվող կղզում՝ դրանով ցանկանալով հանգստություն պարգևել մի փոքրիկ աղջկա հոգու, որը խեղդվել էր մոտակայքում: Բարերան ինքն իրեն խեղդել է նույն վայրում 2001 թ. սեպտեմբերի 17-ին: Շուրջ 1000 տիկնիկներից բաղկացած հավաքածուն դեռ կղզում է:

Հաշիմա կղզի, Ճապոնիա

Հաշիման ածխարդյունաբերության նախկին կենտրոն է, որը հիմնադրվել էր 1887 թ.: Այն համարվել է աշխարհում ամենախիտ բնակեցված վայրերից մեկը: 1959 թ. 5259 մարդ էր ապրում այստեղ: Վերջիվերջո այն դարձավ անշահավետ, քանի որ սպառվել էին ածխի բոլոր պաշարները, և փակվեց 1974 թ.: Հաշիման դասվեց աշխարհի ամայացած քաղաքների շարքին:

Ոսկորների տաճար

Տաճարը կառուցվել է 16-րդ դարում կուսակրոն մի քահանայի կողմից: Այն շատ մեծ չէ, ունի ընդամենը 18,6 մ երկարություն և 11 մ լայնություն: Սակայն այն կառուցված է 5000 կուսակրոն քահանաների ոսկորներից: «

Melior est die mortis die nativitatis» արտահայտությունը գրված է դրա տանիքին, որը թարգմանաբար նշանակում է «Մահվան օրն ավելի լավն է, քան ծննդյանը»

Melior est die mortis die nativitatis» արտահայտությունը գրված է դրա տանիքին, որը թարգմանաբար նշանակում է «Մահվան օրն ավելի լավն է, քան ծննդյանը»:
Լքված հոգեբուժարան, Իտալիա

Այս կառույցը, որտեղ ժամանակին հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ են բուժվել, այժմ դարձել է բրազիլացի արտիստ Հերբերտ Բալգլիոնի արվեստանոցը: Նրան գրավել է այս վայրի ոգին՝ նախկին, խոշտանգված հիվանդների հոգիների պատկերներով, որոնք ամբողջ գետնի և պատերի վրա են:

Սուրբ Ջորջի եկեղեցի, Չեխիա

Չեխական Լուկովա գյուղում գտնվող այս եկեղեցին լքվել է 1968 թ.՝ այն բանից հետո, երբ թաղման արարողություններից մեկի ժամանակ տանիքը փլուզվեց: Յակուբ Հադրավան վերջերս քանդակների մի սարսափելի հավաքածու է տեղադրել եկեղեցում՝ տալով նրան չարաբաստիկ մթնոլորտ:


Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее