Wnews.am-ը ներկայացրել է աշխարհի ամենազարմանալի և գեղեցիկ լողավազանները.
FOUR SEASONS HOTEL LIMASSOL. Կիպրոս
Four Seasons – հյուրանոցի մի քանի լողավազաններով համալիրը զբոսաշրջիկների համար իսկական դրախտ է։ Լողավազաններ ձկներով, աշտարակներով, գեղեցիկ ճանապարհներով. մի խոսքով կարելի է անվերջ հիանալ այս գեղեցիկ վայրով։
Լիմասոլի լողավազանի շուրջ տեղակայված են հյուրանոցի սրճարաններն ու բարերը, գամակները, ակումբներն ու պալմաները։ Գիշերն այս տարածքը լուսավորվում է՝ ստեղծելով ռոմանտիկ ընթրիքի համար հեքիաթային մթնոլորտ։
GRACE SANTORINI, Հունաստան
Հունական Սանտորինի կղզին աշխարհի ամենագեղեցիկ վայրերից է համարվում, իսկ Grace Santorini հյուրանոցի լողավազանը ամենատպավորիչ դիզայներական լուծումներն ունի։ 2010-ին Trip Advisor-ը այս հյուրանոցն անվանել է աշխարհի ամենառոմանտիկ տասը վայրերից մեկը։ Հյուրանոցը նոմինացվել է նաեւ The European Hotel Design Awards 2010 մրցանակաբաշխությանը։
ANANTARA GOLDEN TRIANGLE ELEPHANT CAMP & RESORT, Թաիլանդ
Թաիլանդի ամենատպավորիչ հյուրանոցներից մեկը՝ Anantara Golden Triangle Elephant Camp & Resort-ը, համարվում է հանգստության օազիս։ Անհավանական գեղեցիկ տեսարաններով լողավազանը իսկական դրախտավայր է։
UBUD HANGING GARDENS, Բալի
Վայրի բնության գեղեցկությունը, ունիկալ լանդշաֆթը եւ տարբեր բարձրությունների վրա գտնվող լողավազանները Բալիի այս հյուրանոցի յուրահատկությունն են։ Իսկապես արժե կյանքում գոնե մեկ անգամ լինել այստեղ եւ հիանալ այս ամենով։
GOLDEN NUGGET HOTEL, Լաս-Վեգաս
Լաս-Վեգասը սիրում է մարդկանց հիացնել իր անսովոր ժամանցի վայրերով։ Աշխարհի ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկը գտնվում է Golden Nugget հյուրանոցում։ Միայն լողավազանի կառուցումն արժեցել է 20 մլն դոլար։ Լողավազանում կան շնաձկներ, էկզոտիկ ձկներ եւ այլ ծովային կենդանիներ։ Այցելուներին հնարավորություն է տրվում առանց կյանքը վտանգելու լողալ նրանց կողքին՝ շնորհիվ հատուկ վտանգավոր ձկների համար կառուցված ջրամբարի, որը պարունակում է 900 000 լիտր ջուր եւ ստեղծում է տպավորություն, ասես դուք լողում եք վտանգավոր կենդանիների հետ, քանի որ պաշտպանիչ շերտը գրեթե չի երեւում։
MARINA BAY SANDS HOTEL, Սինգապուր
Marina Bay Sands հյուրանոցը դիզայներական թրենդների մարմնավորումն է։ 55-րդ հարկում տեղակայված լողավազանից բացվում է հիանալի տեսարան։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում