Քրիստիանա Ռեյը 20 տարեկան է, բայց նրա հասակն ընդամենը 84 սմ է:Իր չափերով Քրիստիանան ավելի շատ փոքրիկ աղջկա, քան թե հասուն կնոջ է նման: Բայց նա արդեն դուստր ունի, որին լույս աշխարհ է բերել` արհամարհելով սեփական կյանքին սպառնացող վտանգը: Բժիշկների ջանքերի շնորհիվ Քրիստիանայի մեծ երազանքը կատարվել է: Նա մայր է: Նրա ընկերը` Ջերեմին, երջանկությունից յոթերորդ երկնքում է: Ջերեմին այնքան է սիրում իր փոքրիկ ընկերուհուն, որ խոստանում է ` ամբողջ կյանքում սիրելիին, բառիս բուն իմաստով, ձեռքերի վրա պահել: Ի դեպ, եթե Քրիստիանայի հասակը 84սմ է, Ջերեմիի հասակը` 190 սմ է:
Աշխարհի ամենափոքր մայրիկը. ցնցող կադրեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet