▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտիկը հորն ու մորը մի տեղ է դրել․ Էդգար Ղազարյան

Աշոտիկը հորն ու մորը մի տեղ է դրել․ Էդգար Ղազարյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։

Թարմացված․ Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցրել է տարիներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր» անվամբ։ «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակը սահմանադրական դատարանում իշխանություն զավթելն էր, քանի որ գիտեին՝ այդ տարվա մեջ պատերազմ է լինելու, պատերազմից հետո պիտի կապիտուլյացիա ստորագրեն, որի վավերացման համար պետք է Սահմանադրական դատարանը համաձայնություն տար։ Նախաձեռնել էին հանրաքվե, որի քարոզարշավի նախընտրական բուկլետի առաջին էջին գրված էր «Հպարտ քաղաքացու անձնագիր» և պատկերված էր այն Հայաստանի Հանրապետությունը, որի վրա ինքը ուներ իշխանություն։ Այսօր նույն մարդը նստել է Կառավարությունում, մի հատ խաղալիք է սարքել տվել, ասում է՝ Հայաստանը սա է»,- նշել է Ղազարյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее