Հայաստանի ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հիմնադրած «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոց» ստուդիայի սաներն ապրիլի 5-ին այցելեցին Օրրան բարեգործական հասարակական կազմակերպություն: Ստուդիայի սաները երաժշտական ներկայացում էին պատրաստել Օրրանի մանուկ շահառուների համար:
Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ՝ փառաբանելով հայոց բանակը և զինվոների սուրբ գործը, որոնք այս օրերին սահմանագծում մարտնչում են՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Գովեստի խոսքեր հնչեցին նաև ահյոց մայրերի մասին, ովքեր ծնել և դաստիարակել են հերոս զինվորների:
Օրրանի մանուկ սաները մեծ ոգևորությամբ ընդունեցին «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոց» ստուդիայի սաներին՝ միանալով երաժշտական կատարումներին և ասմունքին: Օրրանում թևածում էր հայրենասիրական և բարձր ոգու մթնոլորտ: