▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասենք՝ 3000 եզդի էլ սպանվել է՝ ի՞նչ անենք. ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյան

Սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման էր դրվել Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել  նաև ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Պատգամավորը զարմացած էր, թե ինչու՞ է Հայաստանին անհանգստացնում, որ 3000 եզդիներ են սպանվել, և ինչու՞ է Հայաստանը հարվածի տակ մտնում՝ դատապարտելով ԴԱԻՇ-ի գործողությունները.«Ասենք,  Իրաքում 3000 եզդիներ են սպանվել՝  ի՞նչ անենք» ,-ասել է պատգամավորը:

Իր ելույթում պատգամավորը հայտարարել է,  որ եթե Իրաքում ապրող 1 միլիոն եզդիները ընկել են այդ անհաջողությունների մեջ և նրանցից 25 հազարը զոհվել են, ապա դա չի նշանակում, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է:

Պատգամավորի հայտարարությանը արձագանքել են նախագծի համահեղինակներից՝  Ալիկ Արզումանյանը և Նաիրա Զոհրաբյանը, որոնք իրավականորեն հիմնավորել են, որ անգամ մեկ մարդու սպանելը կարող է համարվել ցեղասպանություն:

Տեսանյութերն ու տեղեկությունը՝  dengeezdia.com կայքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее