▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտավազդ Փելեշյանը մրցանակ է ստացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար

Հայ մեծանուն ռեժիսոր, վավերագրող բեմադրիչ Արտավազդ Փելեշյանը մրցանակի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար Չեխիայի Յիգլավայում անցկացված Վավերագրական կինոյի միջազգային փառատոնի բացման ժամանակ։

Ստեղծագործական ֆորումի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով Փելեշյանի բացառիկ տաղանդի մասին, ասել է , որ այս ռեժիսորին հաջողվում է կյանքի իմաստը փոխանցել էկրանային ընդամենի մի քանի րոպեների ընթացքում, իսկ դիտարկումը, որ բեմադրիչն անում է իր աշխատանքներում (վերջին ֆիլմը` «Ավարտը», թվագրվում է արդեն հեռավոր 1992 թվականով) ընդմիշտ կմնա կինոմատոգրաֆի պատմության մեջ։ Մարեկ Գովորկան նաև նշել է. «Այս ռեժիսորին հաջողվում է նոր գաղափարներ և ներուժ հաղոդրել և կյանքի կոչել թեկուզև մի քանի վայրկայնում»: 

Չեխիայում անցկացված փառատոնում (հոկտեմբերի 27-նոյեմբերի 1) ներկայացվել է շուրջ 250 ֆիլմ, ներառյալ` 58 համաշխարհային, 9 միջազգային և 11 եվրոպական պրեմիերաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее