Shamshyan.com-ը գրում է. Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում: Մոտ 50 տարեկան մի կին մտել է շատրվանների լողավազանի մեջ և հրաժարվում է դուրս գալ:
Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել նրան, սակայն նա անհասկանալի խոսքեր ասելով՝ հրաժարվում է դուրս գալ այնտեղից: *** 14:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան կնոջը դուրս բերել լողավազանից, ում տեղում բժիշկները բուժօգնություն ցուցաբերելով՝ տեղափոխեցին հիվանդանոց: Այդ կինը անընդհատ գոռում էր, որ իրեն ասել են, որ պետք է վերանա հին աշխարհը և իր միջոցով կառուցվելու է նոր աշխարհ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում: Մոտ 50 տարեկան մի կին մտել է շատրվանների լողավազանի մեջ և հրաժարվում է դուրս գալ: Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել նրան, սակայն նա անհասկանալի խոսքեր ասելով՝ հրաժարվում է դուրս գալ այնտեղից: *** 14:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան կնոջը դուրս բերել լողավազանից, ում տեղում բժիշկները բուժօգնություն ցուցաբերելով՝ տեղափոխեցին հիվանդանոց: Այդ կինը անընդհատ գոռում էր, որ իրեն ասել են, որ պետք է վերանա հին աշխարհը և իր միջոցով կառուցվելու է նոր աշխարհ: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/05/17/85342/