«Ես տանն եմ, սակայն վնասվածքներ ունեմ` ուղեղի ցնցում, կապտուկներ: Հիմա լավ եմ, մի քանի դեղեր են նշանակել բժիշկները»,- Asekose.am-ին ասաց ռեժիսոր Սարգիս Միքայելյանը` հավելելով, որ երեկ` հունիսի 27-ին, իր հետ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ և վարող, ռեժիսոր Սարգիս Միքայելյանը երեկ իր տան տանիքը վերանորոգելու ժամանակ ցած էր ընկել:
Ռեժիսորը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած վնասվածներին` հրաժարվել է հիվանդանոցում մնալ.
«Չէի կարող տան տանիքն այսպես թողնել: Վերանորոգման աշխատանքներ են արվում, տանիքն ամբողջությամբ բաց է, անձրևներ կարող են գալ... Ուղեղի ցնցում ես տարիներ առաջ էլ եմ ունեցել` արցախյան պատերազմի ժամանակ: Միևնույն է, ինչպես ասում են, շունը կաղալով չի սատկում:»,-իր խոսքը եզրափակեց Սարգիս Միքայելյանը:
Asekose.am-ը առողջություն է մաղթում Սարգիս Միքայելյանին: