hetq.am-ը գրում է. Թբիլիսիի կենտրոնում գործող հագուստի, կոշիկի, թանկարժեք ժամացույցների և զարդերի բրենդային խանութների զգալի մասը հայ պաշտոնյաներին են պատկանում։ «Հետքն» ուսումնասիրել է Վրաստանի պետական ռեգիստրում գրանցված մոտ 300 ընկերություն, որոնցից որոշներն ուղղակի կամ անուղղակի կապակցված են հայ պաշտոնյաներին: Այս հրապարակմամբ կանդրադառնանք ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի և նրա մերձավորների ընկերություններին:
Դեռևս 2012թ-ին ավելի քան 300 ընկերություն կար գրանցված հարևան երկրում՝ ՀՀ քաղաքացիների կողմից։ Այժմ, ըստ Վրաստանի պետական վիճակագրական ծառայության «Հետքին» տրամադրած տվյալների, այդ թիվն անցնում է 700-ը: Հայաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունները հիմնականում գործունեություն են ծավալում սննդի, հագուստի, հյուրանոցային և այլ ծառայությունների ոլորտում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի