▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Ալեքսանյան. ««Նաիրիտ»- ում տիրող իրավիճակը Տիգրան Սարգսյանի ամենամեծ ձախողումներից է»

Կառավարության ուղղակի պատասխանատվությունն է հետևել, որ Նաիրիտի աշխատակիցները ժամանակին ստանային իրենց աշխատավարձերը: Սա Տիգրան Սարգսյանի ամենամեծ ձախողումներից է, որ հնարավոր չէ արդարացնել որևէ բացատրությամբ: ԱրմՔոմեդին է մշտապես ասում` չէ՞ որ 21-րդ դարն է, ու ինչպե՞ս եք պատկերացնում, էդ մարդիկ 11 ամիս ո՞նց են ապրել: Նաիրիտում այժմ 50-60 տարեկան Պոլիտեխնիկի լավագույն սերունդն է, որ հիմա դարձել է ուղղակի թշվառական: Չէ՞ որ հենց նրանք էին, որ մասնակցեցին ու որակապես փոխեցին 88-ի շարժումը, հավատացին բնապահպաններին, ինքնակամ հրաժարվեցին աշխատանքից, որ Նաիրիտը փակվի: Հետո վերաբացեցին, կանչեցին ու խաբեցին: Ու Նաիրիտը այսօր դարձել է արդյունաբերական փալաս, որ դեմ են տալիս հնդիկից մինչև ռուս, որտեղ տնօրենը ունի տասից ավելի տեղակալ, ամեն մեկը մի քանի միլիոն աշխատավարձով: Ու հիմա, էդ մարդիկ պահանջում են մի բան, որը իրենց իրավունքն է: Ախր, ինչպե՞ս կարելի է 11 ամիս աշխատավարձ չտալ: Նաիրիտի աշխատակիցների էսօրվա երթը իսկապես ստորացուցիչ էր: Ամոթ կոնկրետ էս կառավարությանը, որ իր լավագույն քիմիկոսներին ու ինժեներներին բոմժ է սարքել, ու այսօր մարդիկ պահանջում են ամենատարրականը: Ու չես կարող որևէ արդարացում լսել, թե ինչպես պատահեց, որ հինգ տարվա մեջ այդպես էլ էդ գործարանը հնարավոր չեղավ աշխատեցնել մարդավարի: Կամ գոնե այնպես աշխատեցնել, որ մարդիկ ժամանակին վճարվեն: Միայն մենեջմենթի գումարները միասին վերցրած աշխատավարձային ֆոնդի մեկ քառորդը կլինեն:

Լրագրող Արտակ Ալեքսանյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր բողոքի երթ են կազմակերպել դեպի Կառավարության շենք` պահանջելով վճարել իրենց տասնմեկ ամսվա աշխատավարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее