nyut.am-ը գրում է, որ նախանցյալ շաբաթ-կիրակի (օգոստոսի 10-11-ը) աննախադեպ արտագաղթ է նկատվել Բագրատաշենի սահմանի անցակետում:
Մաքսավորները երկու օրում գրանցել են 12000 հայի մեկնում սահմանակետով: Նշվում է, որ կայքի աղբյուրի հավաստմամբ ֆիզիկապես գրեթե անհնար էր այդքան մարդու համակարգիչով գրանցելը, իսկ անցած շաբաթ և կիրակի 66 ավտոբուս է դուրս եկել Հայաստանից նույն Բագրատաշենի անցակետով՝ բերնեբերան լցված հայկական ընտանիքներով: