▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսինե Խանջյանը միացավ ցուցարարներին

Խորենացու ցուցարարներին է  միացել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանի կինը՝ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը: 

«Սփյուռքի մեջ շվարած ենք, չգիտենք ինչ ձեւով կարող ենք օգտակար լինել ձեզ, պահանջներ ունեք, եւ դրանք ճիշտ են»,-ասաց նա: Կառավարությունը պետք է հարգի ժողովրդի խոսքը: Ձեր քայլերը կարեւոր են, պետք է շարունակեք մինչ այն պահը, որ խոսքը դառնա ոչ թե ուժի միջոցով, այլ դեմոկրատական արժեքների: Հոգով եւ սրտով ձեզ հետ ենք»,-ասաց նա՝ դիմելով ցուցարարներին, ապա խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին.

«Պարոն նախագահ, ըստ երեւույթին ասելիք ունի, կխնդրեմ, որ կատարեք ձեր պարտականությունը, եթե ժողովուրդը պահանջն այն է, որ այլեւս համեստ ձեւով հեռանաք, առիթը տվեք նոր ձայների»,-ասաց նա:  

Տեսանյութը՝ 1in.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее