Life.panorama.am-ը գրում է.
Առողջության համար որքանո՞վ է անվտանգ շուրթերի մեծացումն ու ինչպե՞ս է այն իրականացվում. Այս մասին կայքը զրուցել է «Mekel gold's international medical» սպա կենտրոնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ, «Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայանի հետ:
«Շուրթերի մեծացնելը կարող է բացարձակ անվտանգ լինել, եթե օգտագործված նյութն ու բուն գործընթացը լինեն գերստերիլ վիճակում: Շուրթերը մեծացնում են Ֆիլլերների միջոցով, որոնց հիմքում ընկած է հիալուրոնիկ թթու, սակայն տարածված են սրանց կեղծ տարբերակներն ու շատ կարեւոր է ճիշտ նյութի օգտագործումն ու ճիշտ շրջանակներում ներարկելը, հակառակ դեպքում կարող է լինել անհամաչափություն կամ գելի կուտակում»,- նշեց մաշկաբանն ու ավելացրեց.
«Մեր բոլորի շուրթերի հիմքում կա հիալուրոնիկ թթու, սակայն տարիքի հետ այն պակասում է մեր օրգանիզմում, ուստի դրա ներարկումն անվտանգ է: Ավելին՝ այն մեր օրգանիզմը ընդունում է իր չափաքանակով, այդ իսկ պատճառով ներկարումից 6-8 ամիս հետո անհրաժեշտություն է առաջանում կրկին ներարկում կատարել»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե ներարկումից 6-8 ամիս հետո կարող են շուրթերը տգեղանալ կամ ձեւախեղվել, Քրիստինա Բաբայանը նկատեց.
«Իհարկե, այդ կարծիքները շատ սխալ են, քանի որ նշված ժամկետից հետո շուրթերը կամ վերադառնում են իրենց հին տեսքին, կամ հին տեսքից 20 տոկոսով ավելի գեղեցիկ են դառնում: Պարզապես մարդիկ ներարկումից հետո սովորում են իրենց շուրթերի նոր ձեւին, իսկ ազդեցությունից հետո մտածում են, թե տգեղացել է, ինչն այդպես չէ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում