▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նորանշանակ նախարարը հայերենին վարժ չի տիրապետում. «Ժողովուրդ»

«Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։ Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»–ի հետ զրույցում։ Նախարարից հետաքրքրվեցինք նաև՝ ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում և նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան և ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝չնայած ԵՏՄ-ին...»։ Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում։ Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների՝ ռուսերենին գերազանց տիրապետելը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее