xnews.am-ը գրում է. ‹ԱրմենՏել›› ՓԲԸ (Beeline) բավականին վերջերս դատի է տվել զինծառայողին: Կայքի տրամադրության տակ է ընկերության ներկայացրած հայցն ընդդեմ զինծառայող Ալբերտ Կարապետյանի: Մեզ հայտնի դարձավ, որ Ալբերտ Կարապետյանն արդեն վեց ամիս է ծառայում է ԼՂՀ-ի Մարտակերտ շրջանում:
‹‹ԱրմենՏել›› ՓԲԸ-ն օրերս զինծառայողի բնակության հասցեով ուղարկել է վճարման կարգադրություն կազմելու արձանագրություն: Ուղարկված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ լուսանկարներում:
Նկատենք, որ զինծառայողի ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ Ալբերտ Կարապետյանը մի քանի ամիս է գտնվում է հայոց բանակում, եւ հետեւաբար որեւէ պարտավորություն չէր կարող խախտած լինել, մինչդեռ ‹‹ԱրմենՏել›› ՓԲԸ-ից հայտնել են, որ եթե ընտանիքի անդմաները չվճարեն զինծառայողի փոխարեն, ապա ԴԱՀԿ-ն արգելանք կդնի ներկայումս մարտական դիրքերում գտնվող զինծառայողի գույքի նկատմամբ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում