▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենչիկը, Թաթուլը, Հայկոն, տաշ֊տուշ` իմ աննման Հայկանուշ...

«Ասում են, որ Լևոն Տեր֊Պետրոսյանին զեկուցել են, թե Արամ Ասատրյանն Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցանկանում է մենահամերգ տալ։ Եվ, կրկին, ասում են, որ Տեր֊Պետրոսյանն արգելել է անցկացնել այդ համերգը` Օպերան ու ներկայացված երգչի ոճն անհամատեղելի համարելով։ Ու այստեղ երրորդական է, թե անձամբ ես Տեր֊Պետրոսյանի քաղաքական հայացքներն ընդունելի համարում եմ, թե ոչ։ Հարցը շատ ավելի փիլիսոփայական է։ Եթե Թաթուլին ու Սպիտակցի Հայկոյին եք հրավիրում իշխանական էլիտայի քեֆերին, եթե Արմենչիկին ժողովրդական արտիստի կոչում եք տալիս, հասարակությանը հստակ ուղերձ եք հղում, թե ինչպիսի արժեքներն են այժմ մոդայիկ… Ու հետո այդ նույն արժեքներն այս կամ այն կերպ պրոյեկտվում են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա… Իսկ թե ի՞նչ արդյունք ունենք, հստակ երևում է խորհրդարանի պատկերից ու «պայքարող» մտավորականներից։ Դրա համար էլ Երևանի կենտրոնն այլանդակում են, իսկ մտավորականն այն սարայ է համարում… Մեկը մյուսի հետ կապված է։ Այ այսպես էլ ապրում ենք մեր սիրած երկրում։ Արմենչիկը, Թաթուլը, Հայկոն, տաշ֊տուշ` իմ աննման Հայկանուշ!!!»,-գրել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее