▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սվետլանա Նավասարդյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին:

Բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաև Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր երկիրն ու ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին»,- ընդգծել է Հանրապետության նախագահը և ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել սիրված արվեստագետին: 

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Արմեն Սարգսյանը ներկա էր Սվետլանա Նավասարդյանի համերգին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее