Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրեր առաջ դերասան Արմեն Ջիգարխանյանը երրորդ անգամ ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Զույգը մտերիմների ընկերակցությամբ օրինականացրել է հարաբերությունները ՔԿԱԳ-ում:
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Վիտալինան ակնարկել է այն մասին, որ հնարավոր է առաջիկայում երեխա պարգևի Արմեն Ջիգարխանյանին:
«Ես Արմեն Բորիսևիչին չեմ դրդել, առավել ևս չեմ խնդրել և չեմ համոզել, որ մեր ամուսնությունը գրանցենք:Նրա առաջարկը շատ պարզ ու անսպասելի է հնչել: Ամեն ինչ հնարավոր է : Իմ կյանքում ամեն ինչ այնպես է տեղի ունենում, որշատ դշվար է ինչ-որ բան նախապես պլանավորելը»,- ասել է Վիտալինան «Комсомольская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ: