▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գրիգորյանը հերքեց, թե խնդրել են ՌԴ-ին` շարունակել հսկել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հերքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, որ հայկական կողմը խնդրել է ռուսական կողմին, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահները շարունակեն իրականացնել ծառայություն:
«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք, որ օդանավակայանում, Սիսիանում և Գորիսում գտնվող ռուսական բազաները և սահմանային 17 կետերը դուրս գան, իրենք ընդնունել են և հարցրել են` արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ դուրս գան: Մենք ասել ենք, որ դա պայմանագրային է և մենք դա չենք քննարկում: Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել, պատմում եմ այն, ինչ տեղի է ունեցել, թողնելով մնացածը հանրության դատին»,- ասաց նա:

***

«Որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կտա մեզ այն, ինչը պատկանում է մեզ»,- «Լուրեր»-ի եթերում ԱԽ քարտուղարին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը:

«Մենք գիտենք` որտեղ է Հայաստանը և որտեղ է Ադրբեջանը: Ինչ պատկանում է Հայաստանին, վերադարձվելու է Հայաստանին, դա միանշանակ է»,- պատասխանեց Գրիգորյանը:

«Միանշանա՞կ է»,- կրկնեց Պետրոս Ղազարյանը:

«Այո»,- վերահաստատեց ԱԽ քարտուղարը:

Պետրոս Ղազարյանը մատնանշեց հանրության կասկածները, որ Ադրբեջանը մեզ հող հետ չի վերադարձնի: «Ի՞նչ երաշխիքներ կան»,- հարցրեց նա:

Արմեն Գրիգորյանը հարցին հստակ պատասխան տալ չկարողացավ:

«Միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, դելիմիտացիայի տված հնարավորությունները և այս փորձը կօգնեն առաջ շարժվել»,- ասաց նա:

***

«Լուրեր»-ի տաղավարում ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը նշեց «շատ կարևոր համաձայնություն, որը ձեռք են բերել ՀՀ-ն և Ադրբեջանը»:

«Դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա` որպես սկբունք, սահմամազատման գործընթաց սկսելն է, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգտագործվելու են Խորհրդային Միության վերջին տարիներին գոյություն ունեցող իրավական քարտեզները և դա է պատճառը նաև, որ 1976 թվականի քարտեզն է սահմանազատման հիմք վերցվել և ըստ դրա` մենք սահմանազատում ենք անցկացրել: Այդ սահմանազատման գործընթացի ընթացքում գծվել է սահմանը, սահմանից այս կողմ ՀՀ տարածքն է, սահմանից այն կողմ` Ադրբեջանի տարածքը»,- ասաց նա:

***

Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալած Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի հանձնվել: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, որ ՀՀ ենթակայության տակ գտնվող տարածքներ են հանձնվում, նա պատասխանեց. «Ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են: Լեգիտիմության հարց գոյություն ունի»:
Հարցին, թե ինչ է մնացել այս կողմում և այն կողմում, Գրիգորյանը հայտնեց, որ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, մնացել է Հայաստանի տարածքում և սահմանի գիծը հնարավորինս հեռու է անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее