tert.am-ը գրում է. ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը լինելու է եթերում մինչև տարեվերջ, իսկ ամանորյա տոնական եթերից հետո հաղորդման հեղինակը դադար է վերցնելու:
Այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանը` պարզաբանելով, որ դադարը պայմանավորված է 2017-ի սկզբին մեկնարկելիք քաղաքական գործընթացներով:
«Խոսքը գալիք խորհրդարանական ընտրությունների մասին է և, զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից, որոնք կարող են շաղկապված լինել եթերի նախընտրական մոնիթորինգի և ժամանակի տևողության հետ, կարծում եմ, որ ճիշտ է մինչև խորհրդարանական ընտրություններ հաղորդման հեռարձակումը ժամանակավորապես դադարեցնել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում