ԿԳ նախարարի պաշտոնը թողնելուց հետ Արմեն Աշոտյանը սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել ստեղծագործելուն, չնայած խոստովանում է, որ պաշտոնավարման տարիների ընթացքում շարունակել է երգեր գրել, բայց դրանցից միայն մեկը ներկայացրեց հանրության ուշադրությանը։
Անցած տարվա մարտի 8-ին Արմեն Աշոտյանը հանրության դատին հանձնեց «Ինձ խոստացիր» երգը, որը կատարում էր երգիչ Հայկոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն էր։
Եվ ահա այս ապրիլի 7-ին Արմեն Աշոտյանը ներկայացնելու է նոր երգ՝ նվիրված կանանց։ Երգի ստեղծման աշխատանքները նախկին նախարարն այս անգամ նույնպես վստահել է «Արդինի ստուդիա»-ին, որը պատկանում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին։
Թե ով է այս անգամ կատարելու երգը, և ինչ է երգի անունը, Աշոտյանն այս անգամ ևս փակագծերը չի բացում։
Հեղինակ՝
Անի Հարությունյան