ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել , որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Ինչ վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ՌԴ մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Այդ ցանկում նշված է նաև երգիչ Արման Հովհաննիսյանը անունը, սակայն պարզվում է, որ վերջինս չի մասնակցել ստորագրահավաքին: