▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արկադի Ղուկասյանը խաղաղության աղոթքի ժամանակ ննջե՞լ էր

Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ շաբաթ երեկոյան, Երևանի հանրապետության հրապարակում կայացած և Հռոմի Պապի և Գարեգին Բ-ի կողմից հնչեցված  աղաղության աղոթքի ժամանակ, ԼՂՀ երկրորդ  նախագահ Արկադի Ղուկասյանը ննջած է երևում:

Ոմանք, սակայն, նշում են, որ , իրականում, Արկադի Ղուկասյանը ինչ-որ բան է ընթերցում թղթից, որը կադրում չի երևացել:  

Ի դեպ, լրագրող Կարմեն Դավթյանը, Հանրապետության հրապարակում կայացած հոգևոր արարողությանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մասնակցության առումով, մասնավորապես, գրել է.

«Մոռացա...
Ջոկի՞ք... Հանարապետության հրապարակում
Սերժի կողքը պինդ կանգնած էր Արկադի Ղուկասյանը...
Ու երբ Պապը եկեավ-մոտեցավ Սերժենց, 
Սերժը հատուկ առաջ մղեց Արկադիին...
Ու ներկայացրեց նրան Պապին` հատուկ...
Երեի ասել էր.
-Ղարաբաղի նախկին նախագահն է...
Ասել է` դիվանագիտական-քողարկված ժեստ էր էլի...
Նրբագեղ քաղաքականացմամբ.
Բակոն չի կարող գալ մասնակցել...
Հ.Գ.Ղարաբաղի մասնակցությանն ֆորմատն էդպես էին ընտրել...
Տեսնենք Ադրբեջանը ձե՞ն կհանի...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее