Երեկ՝ մարտի 12-ին, Գյումրիի ծննդատանը նորածին երեխա է մահացել: Երեխան կեսարյան հատումով է ծնվել, որից հետո էլ առավոտյան նրան տեղափոխել են Ավստրիական հիվանդանոց:
Պարզվել էր, որ երեխային անհրաժեշտ էր միացնել արհեստական շնչառական ապարատին, սակայն հիվանդանոցն ունեցել է ընդամենը 3 ապարատ,որոնց 3-ին էլ երեխաներ են եղել միացված:
Asekose.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի ծննդատնից, սակայն հեռախոսազանգին պատասխանեց հիվանդանոցի տնտեսվարը, ով ասաց, որ հիվանդանոցի տնօրենը տեղում չէ, որ նորածնի մահվան մասին պարզաբանում կարող ենք ստանալ միայն երկուշաբթի օրը:
Նշենք, որ նորածնի հայրը առաջին ամուսնությունից 10 տարի երեխա չի ունեցել: Երկրորդ անգամ է ամուսնացել և նորածինը նրանց երկար սպասված առաջնեկն էր: