Երևանում օգոստոսի 12-ին՝ երեկոյան ժամը 22:40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
36-ամյա տղամարդն շենքի 9-րդ հարկից ընկել է բակում կայանած մեքենաներից մեկի վրա: Նրան անմիջապես տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Կարեն Միքայելյանը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապահ մարմիններն այժմ պարզում են կատարվածի հանգամանքները: