Արևմտյան փողերը ծառայեցնում են իրենց պաշտոններին, աթոռներին․․․Բագրատ Սրբազան
Դիտեք նաև՝
***
«Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն` որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։ Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը: |
Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց. «Այս իշխանությունների ակնկալիքը մեկն է` որտեղից կկարողանան, փող բերեն: Փողն էլ բերեն` ինչ անեն, իրենց արյունոտ աթոռը երկարաձգեն: Հիմա Արևմուտքից են կարողանում փող բերել, Արևմուտքի հետ են, վաղը Ռուսաստանը կլինի, Ռուսաստանի հետ կլինեն, մյուս օրը Չինաստանը: Թուրքիայից հրահանգում են, ասում` Պաղեստինի անկախությունը ճանաչի, ճանաչում է, արտաքին պարտքը բարձրացրել են ահռելի չափերով, թող ցույց տան` ինչի վրա են ծախսում: Ինքը այնտեղ չարիք է, մահ, սատանա: Այս շարժումն, այդ չարիքն այնտեղից պոկելու, վերացնելու մասին է: Հայաստանը պետք է ունենա հակա-ներից հրաժարվող քաղաքականություն: Չի կարող մեր երկիրը դիմանալ ոչ մի բանի: Այս աշխարհաքաղաքական բախումները ոչ մի բանի օգտին չեն»: |