Արևմուտքը փորձում է մեդիառեսուրսների ազդեցության ավելացման միջոցով հայ հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը։
«Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի մեդիառեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Ամերիկացիներն ու ԵՄ-ականները իրավիճակային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության նշանակությունը և այն աջակցությունը, որը Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին՝ տարբեր ոլորտներում»,- ասել է Նաստասինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցության կարգավորված մեխանիզմներ ունեն: