Էսօրվա «արևմուտք թե հյուսիս» հարցադրումների հետ առնչություն ունեցող նկար է, որը պեղել եմ իմ արխիվից:էդ ժամանակ ես, երբ սովետի անկումը հստակ ժամկետով կանխատեսում էր միայն Վանգան, սակայ չէր բարձրաձայնում ես «դիսիդենտ» էի և «ամերիկամետ», որը դրսևորվում էր նաև պատերի վրա ածուխով USA գրելով և տակը «Ապո» ստորագրելով :) Ամերիկայում բարեկամ չունեի, «Ամերիկայի ձայն» չէի լսում, Ամերիկայի բարքերին ծանոթ էի միան ֆիլմերից մասնավորապես «Թանկարժեք տղան» ֆիլմից, սակայն ամերիկայի «ազդեցության գործակալն» էի մեր բակում ու դասարանում: Թշնամական երկրի հանդեպ տածածս համակրանքի առիթով իմ նկատմամբ հետաքրքրություն չի դրսևորվել ոչ դպրոցի պիոներական կամ կոմսոմոլական կազմակերպությունների և ոչ դասղեկ, ուսուցիչների կողմից էլ չեմ ասում ավելի «լուրջ» կազմակերպությունների :Երևի մտածում էին «էրեխա է, կանցնի» ու անցավ :Ասեմ ավելին գաղափարական կենսագրությանս մի փուլում «հակաամերիկացի» էլ եմ եղել:«Ամերիկամետ» կամ «հակաամերիկացի» երկու դեպքում էլ առաջնորդվել եմ գաղափարական կողմնորոշիչներով :)Հիմա «չեզոք» եմ և հաճույքով արձանագրում եմ թե գլուխը ինչ հավես բան է, որ ամեն քամի կարա գա մտնի իրա համար ֆռֆռա կյանքին նոր գույն, նոր երանգ, համ ու հոտ տա ու գնա:)
Ֆեյսբուք