Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը երեկ մեկնել է Լենքորան, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքի վարչական իշխանության ղեկավար Թալեհ Գարաշովի հետ:
Հանդիպման ժամանակ դեսպանը, խոսելով Իսրայելի և Ադրբեջանի երկկողմանի հարաբերությունների առաջընթացի մասին, անդրադարձել է նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքին և դրա կարևորությանը:
Ավելի մեծ հարված «Հյուսիս - Հարավ» միջանցքի չկայացման համար դժվար էր մտածել: Դան Ստավի Լենքորան հասնելը, տեղում իրավիճակի ուսումնասիրությունը, «Հյուսիս-Հարավ» միջանցքից խոսելը չէր կարող պատահական լինել:
Իսրայելը բնականաբար կցանկանա փչացնել Իրան-Ադրբեջան հարաբերությունները, և Դան Ստավի հայտարարությունը արված է հենց այդ նպատակով:
Մնում է կասկածելի այստեղ Ադրբեջանի պահը: Իսրայելի դեսպանին հասցնել Իրանի սահման` Իրանի ավանդական ազդեցության գոտիներ, ապա հրապարակել պաշտոնական լրատվամիջոցով դեսպանի խոսքերը «Հյուսիս-Հարավ» միջանցքի առնչությամբ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների զարգացման համատեքստում` լավ իմանալով, որ դա Իրանին դուր չի գալու, առնվազն կասկածելի է:
Արդյո՞ք Ադրբեջանը որոշել է հետ քայլ կատարել «Հյուսիս-Հարավ» միջանցքի ծրագրից:
Իրանի արձագանքը չի ուշանալու: