▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդա՞ր է, որ հաղորդավարին նկատողություն է արվել, թե՞ ոչ

 

Hraparak.am-ը գրում է.

«Երկիր Մեդիայի» թղթակցին խիստ նկատողություն է արվել, որ չի կարողացել զսպել ծիծաղը՝ հայտարարելով այն ՀԿ-ների, միավորումների անվանումները, որոնք մաս են կազմել «Հայկական վերածնունդին»:

Արդա՞ր է, որ նկատողություն է արվել, թե՞ ոչ:

Փորձել եմ ընդհանրացնել ֆեյսբուքյան գրառումները:

Հաղորդավարի պաշտպանների զենքը սա է. Հաղորդավարն էլ մարդ է: Նա չի կարողացել զսպել իր ծիծաղը:

Հաղորդավարին քննադատողների գրառուներն էլ ընդհանրացնելով, այսպիսի պատկեր եմ ստացել.

Լուրերի հաղորդավարն իրավունք չունի իր վերաբերմունքն ի ցույց դնել հանրությանը:

Մի փոքրիկ հիշեցում անեմ: Հ1-ում մի հաղորդավարուհի կար, անունը չեմ նշում, բայց շատերդ անմիջապես կիմանաք: Այն ժամանակվա ընդդիմության կամ ժողովրդական շարժման մասին երբ խոսում էր, դեմքը թթվեցնում, մի տեսակ զզվանքի ու ատելության արտահայտություն էր գծագրվում դեմքին: Իսկ երբ խոսում էր իշխանության մասին, մի այնպիսի երանելի, սիրո արտահայտություն էր տալիս դեմքին, որ միշտ մտածում էի՝ ոնց որ իր ամենասիրելի ուտելիքի մասին խոսելուց լինի...

Այնքա՜ն տգեղ էր, հակահիգենիկ: Մարդիկ չէին սիրում նրան ու ամեն հանրահավաքի ժամանակ նույն խոսակցությությունն էր՝ «տեսա՞ք դրա ռոժը... »: Բայց այդ ժամանակ նման լրագրողին նկատողություն անելու փոխարեն խրախուսում էին:

Հակառակը՝ հիացմունք է առաջացնում, երբ Նվեր Մնացականյանն է Հ1- ում որևէ լուր հաղորդում կամ հարցազրույց վարում: Ոչ մի կողմի նկատմամբ իր վերաբերմունքը չի արտահայտում, այնպես է վարում հարցազրույցը,որ յուրաքանչյուր կողմի թվում է, թե իր օգտին է աշխատում:

Հանրությունը, երբ որևէ լուր է լսում, թող ինքը որոշի՝ խնդալու՞ է դա, թե ոչ: Անկախ այն բանից՝ հանրությանը դու՞ր է գալիս այդ լուրը , թե ոչ: ՀԳ Իսկ երբ եթերն էլ է կուսակցականցվել, այդ դեպքում առավել ևս վտանգավոր է հաղորադավարի կողմից վերաբերմունք ցույց տալը: Հասմիկ Բաբաջանյան Նյութի աղբյուրը `

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее