▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին եւ նրա ընտանիքը։

Արծվիկ Մինասյանը 44 տարեկան է։

Ծնվել է ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում:

Սովորել է ԵՊՀ Տնտեսագիտության, այնուհետեւ` Իրավաբանության ֆակուլտետում:
1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ:

1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

1999-2000թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ:

2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում:

2004-2005թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում:

2005-2007թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ:

2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Արծվիկ Մինասյանն իրենց տան տասերորդ զավակն է։

Իր կնոջ` Աստղիկ Օհանյանի հետ նախարարը համակուրսեցիներ են եղել` ԵՊՀ տնտեագիտության ֆակուլտետում։

«Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ մենք իրար ասելու ինչ-որ բան ունենք։ Բայց շփման իմ առաջին առաջարկը մերժում ստացավ ապագա կնոջս կողմից: Շփում հաստատելու մյուս հնարավորությունն ընձեռվեց միայն 2-3 տարի հետո, եւ այն կարող է հնդկական ֆիլմի սցենար հիշեցնել:

Երբ առաջին անգամ հարցրեցի ապագա կնոջս, թե կարող է ընկեր ունի եւ այդ պատճառով է մերժում ինձ, նա պատասխանեց «այո»: Մենք սովորում էինք նույն կուրսում, բայց «ընկերն» այդպես էլ չէր երեւում:

Հետո ստացվեց այնպես, որ պետք է մեկնեի Սիրիա: Գնալուցս մեկ օր առաջ հավաքվել էինք ընկերներով: Հաջորդ օրն առավոտյան Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում հանդիպեցինք մեր մեկ այլ համակուրսեցուն: Քայլելով զրուցում էիք, երբ ձայն լսեցինք. Աստղիկն էր` ապագա կինս: Համակուրսեցիս ասաց. «Վայ, Աստղիկին փախցնում են»: Ընկերներով վազեցինք ձայնի ուղղությամբ, եւ այդ երիտասարդները, տեսնելով մեզ, դիմեցին փախուստի: Դրանից հետո ես Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա եւ առաջարկեցի, որ իրեն ուղեկցեմ տուն, մինչեւ վտանգն անցնի: Փաստորեն այնպես ստացվեց, որ այդ վտանգը մինչ օրս էլ չի անցել (ժպտում է):

Մեր հարսանիքը կայացավ 1994թ. սեպտեմբերի 17-ին: Նոր էր զինադադարը կնքվել, մեր գյուղը տվել էր տոկոսային առումով ամենաշատ զոհերը: Գյուղում մինչ այդ միջոցառում չէր եղել, բայց մեր հարսանիքի օրն ամբողջ գյուղը ուրախանում, պարում էր: Այդ օրը համարում եմ կյանքիս ամենամեծ տոնախմբությունը, երբ ուրախանում էին բոլորը»,- պատմում է Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանն ու կինն ունեն երեք զավակ. մեկ դուստր եւ երկու որդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее