▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը հեռանում է. «Հրապարակ»

«էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինապանն արդեն աշխատակազմին հայտնել է, որ հեռանում է։ Նա, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էկոնոմիկայի, այժմ ներդրումների և գործարարության աջակցության նախարարության լիազորությունները բավականին կրճատվում են՝ զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներ դուրս Են գալիս։ Արծվիկ Մինասյանին փոխելու պաշտոնական բացատրությունը հետևյալն է. «Այս պաշտոնում բիզնես մտածողությամբ անձ է հարկավոր»։ Նրան, հավանաբար, կփոխարինի ֆինանսների, ապա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, որը ԵՏՄ-ին անդամակցության խնդիրներով է զբաղվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее