▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան պատերազմի մահապարտների ջոկատում զոհված Մհեր Հարությունյանի որդին օգնության կարիք ունի

Արցախյան պատերազմի մահապարտների ջոկատում զոհված Մհեր Հարությունյանի որդին այսօր ունի մեր օգնության կարիքը  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1975 թվականին ծնված Հարություն Հարությունյանի մայրը՝ Նախշուն Ասատրյանը, դիմում է հանրության աջակցությանը: 2015 թվականի հոկտեմբերին Հարությունը կտրուկ վատացել է, շտապօգնության մեքենայով նրան հիվանդանոց են հասցրել, և նրա կյանքը հաջողվել է փրկել մեծ դժվարությամբ:

Նրա երիկամներում  ախտորոշվել է խրոնիկական գլոմերոնեֆրիտ, հիպերտոնիա, երկրորդային անեմիա, հեմոդիալիզ, էքսուրատիվ պլևրիտ, քթային արյունահոսություն: Այժմ հիվանդր գտնվում է դիսպանսեր հսկողության տակ և շաբաթական երեք անգամ Էրեբունի ԲԿ -ում ստանում է դիալիզ: Քանի որ երիկամների ֆունկցիան ախտահարված է, օրգանիզմում առկա է ազոտի ավելցուկ և արյան բարձր ճնշում, նա չի կարողանում աշխատել: Երիտասարդը զոհված մահապարտ ազատամարտիկ Մհեր Հարությունյանի որդին է, մայրը մանկավարժ,  ինքն էլ մասնագիտությամբ իրավաբան, սակայն հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել: Ապրում են վարձով և չունեն ոչ մի հնարավորություն լիարժեք բուժում ստանալու համար: Հարությունը Գերմանիայից ստացել հրավեր հիվանդության հետազոտության և բուժման համար, որի նպատակով անհրաժեշտ է 7000 Եվրո:

Արարատբանկում և Արցախբանկում Հարություն Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ: Ցանկացողները կարող են իրենց ներդրումները կատարել
Արարատում՝ 1510028841620100  ՀՀ դրամ:
Արցախբանկում՝ 22314001226902 ԱՄՆ դոլար (SWIFT:ARTSAM22):
Նախշուն Ասատրյանի հեռախոսահամարերն են՝ +37441 12 00 75, +37493 18 00 59:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37495 14-20-24

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее