▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում մահացած Նարեկը 2 օր առաջ էր դարձել 19 տարեկան

Արդեն տեղեկացրել ենք, որ ուրբաթ, ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել  19-ամյա Նարեկ Փաթաթանյանը.  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

yerkir.am-ը գրում է, որ Նարեկ Փաթաթանյանը Չարենցավանից էր, նրա  19-րդ տարեդարձը 2 օր առաջ էր: Նարեկը  ԵՊՀ-ի ուսանող էր:

Կայքի հետ զրույցում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հայտնել է , որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր: «Շատ խելացի տղա էր: Մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է, նա էլ բուհում էր սովորում»,- ասաց նա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее