▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի երկնքում հայտնված «սուրբ ձիավորների» մասին

CrossNews.am-ը գրում է. Որքան էլ խոսվի այն մասին, որ չի կարելի չստուգված, չհիմնավորված նյութեր տարածել, այնուամենայնիվ, միանգամից շատ ընթերցողների ուշադրություն գրավելն ու «ռեյտինգ ապահովող» նյութեր տարածելը շարունակում է մնալ մեր մամուլի անհաճելի կողմերից մեկը:

Այսօր համացանցը «պայթեցրեց» հերթական «էքսկլյուզիվ» նյութը՝ «Հրաշք Արցախի երկնքում», «Սրբերը հասնում են օգնության», «Մեր սրբերը ձեզ պահապան. Արցախ» այսպիսի վերնագրերով:

Շատ կայքեր, հղում անելով ինչ-որ ֆեյսբուքյան օգտատերերի, դնում են նկարն ու վերջ, հրաշալի նյութը պատրաստ է:

Ընթերցողն էլ հրճվանքով հավանում է, տարածում, մեկնաբանում…

Իրականում այս նկարները (որոնք հնարավոր է՝ լինեն ընդամենը սովորական photoshop-ի արդյունք) 2010 թ-ից պտտվում են համացանցում՝ մեկ «հայտնվելով» Մալազիայի երկնքում, մեկ՝ Գերմանիայի, մեկ՝ Սինգապուրի, մեկ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի, հիմա էլ, փաստորեն, «հանգրվանեցին» Արցախի երկնակամարում:

Այս հղումով կարող եք գտնել այդ նկարների «կիրառության» շուրջ 400 այլ դեպքեր, վայրեր ու ժամանակներ: Որևէ նյութ հավանելուց ու տարածելուց առաջ փորձեք համոզվել դրա իսկության մեջ, և հետո միայն տարածել:

Հավելենք միայն, որ առանց որևէ նկարի ու վիզուալ էֆֆեկտների էլ կարող ենք փաստել, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Տերն ու Պահապանն Աստված է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее