▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ընտրությունների ընթացքը . ուղիղ միացում ընտրատեղամասերից

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ուղիղ եթերով հեռարձակում է  ԱՀ համապետական ընտրությունների քվեարկության ընթացքը՝ մինչև 48 ընտրատեղամասերում, որոնք տեղակայված են Ստեփանակերտում և շրջկենտրոններում:

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

 

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

 

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 

3. «Անկախության սերունդ» կուսակցություն 

4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 

5. Արցախի հեղափոխական կուսակցություն

6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 

7. Արցախի «Արդարություն» կուսակցություն

8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն

9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն

10. Արցախի Պահպանողական կուսակցություն

11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն

12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

 

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее