▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկս կգար կգրկեր, կասեր՝ «մամ ջան, իմ միակ, դու իմ Աստվածն ես...«Միայնակ Գայլի» մայր

Ֆոտապատմությունը՝ Անահիտ Հայրապետյանի

Ռիմա տատիկը ղարաբաղյան պատերազմի հերոս, հայտնի «Միայնակ Գայլի»՝ Արայիկ Խանդոյանի, Արարատ Խանդոյանի եւ պատերազմում զոհված Հունան Խանդոյանի հերոս մայրն է, ով մի ամբողջ դժվար կյանք է ապրել՝ մեկ մի որդուն, մեկ մյուսին ռազմաճակատից վիրավոր դիմավորելով եւ ճանապարհելով:

Որդիների մասին խոսելիս Ռիմա Խանդոյանը հուզվում է, հիշում նրանց մանկությունը, պատերազմի դժվար տարիները, Արայիկի հետ կապված ուշագրավ պատմությունները: Արայիկը ՊՊԾ գունդ գրավողներից մեկն էր։ Տիկին Ռիմայի մյուս որդին՝ Արարատը, կալանավորվել է օրեր առաջ՝ հանրահավաքներից մեկի ժամանակ։ Նրանից ընտանիքը լուր չունի:

Տիկին Ռիման երկրաշարժից հետո բնակվում է Ծաղկահովտի մի փոքրիկ տնակում։ Տնակը ունի երեք սենյակ, երկու փոքրի ննջասենյակ ու մեկ հյուրասենյակ։ Տնակի պատերը զարդարում են ընտանեկան լուսանկարները։  Տիկին Ռիման պատմում է Արայիկի ու Արարատի պատերազմական սխրանքների մասին, «նրանք խելացի չար են եղել», ասում է:

«Արայիկս կգար կգրկեր, կասեր՝ «մամ ջան, իմ միակ, դու իմ Աստվածն ես»...Արայիկ ջան, իմ հերոս»:

Նյութի աղբյուրը՝ MediaLab.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее