▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում հերոսների հեռացված նկարների վայրում գումարով գովազդ է արվում

Արարատում՝ հերոսների հեռացված նկարների վայրում, գումարով գովազդ է արվում
Լուսանկարը՝ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից

Թարմացված․ «Հրապարակ»-ը գրում է․ «Դեռեւս նախորդ ամիս «Հրապարակ»-ը գրել էր, որ Արարատ քաղաքի պուրակից հեռացվել էին ազգային հերոսների նկարները։

Ի պատասխան մեր հրապարակման քաղաքապետարանից արձագանքել էին, թե հերոսների նկարները հեռացվել են, քանի որ քամու, անձրևի եւ փոշու հետևանքով գտնվում էին շատ վատ վիճակում։

Ապա նշել էին, թե նախատեսվում է հատկացնել նոր տարածք` նկարները տեղադրելու համար։

Մենք տեղեկացանք, որ պուրակում, որտեղից հեռացվել էին հերոսների նկարները, այժմ հատկացվելու է գովազդ տեղադրելու համար։

Մեզ ասացին, որ այն անձինք, ովքեր ցանկանում են իրենց բիզնեսը գովազդել, կարող են գովազդային պաստառ պատվիրել։

Արարատի համայնքապետարանն անձամբ գովազդով չի զբաղվում, պուրակը հանձնվել է շահագործման։ Շահագործողն էլ ամսական 40 հազար դրամ գումարի դիմաց` գովազդային վահանակներ է տեղադրում։

Ստացվում է` Արարատի քաղաքապետարանը փոխարենը հերոսների նկարները վերականգներ եւ փակցներ նույն պուրակում, նախընտրել է` գումար աշխատել»։

Թարմացված․ Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք նշում են, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրանցից՝ Աշոտ Կարապետյանը տարածված նյութի մեկնաբանությունում գրել է․ «Հարգելի լրագրող, Ձեր նյութը հանդիսանում է զրպարտություն, որը քրեորեն հետապնդելի արարք է։ Ձեր տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Այդ տեղերում երբևիցե հերոսների նկարներ չեն եղել։ Ձեր կողմից նշված նկարը անվճար տեղադրված է եղել մեծ վահանակի վրա, և չորս տարի դրա սեփականատեր գովազդային գործակալությունը հոգացել է տպագրության, տեղադրման և սպասարկման ծախսերը և վճարել հողահատկացման վճարները։ Երբ պաստառները քամուց և ժամանակից դառել են օգտագործման համար ոչ պիտանի, քաղաքապետարանը որոշել է նոր դիզայնով, նույն թեմայով պաստառներ տեղադրել իրենց կողմից որոշված այլ տեղում։ Անընդունելի է, որ դուք հանդիսանալով մեր կողմից հարգված լրատվամիջոցի աշխատակից, տեղադրել եք չճշտված տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ նյութն Asekose.am-ինը չէ,  սկզբնաղբյուրները նշված են, նույն տեղեկությունը՝ սկզնաղբյուրները նշելով վերահրատարակվել  է տարբեր  կայքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее