▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Սահակյանին նույնիսկ իրենց շենքում չեն ճանաչում... Սոնա Աղեկյան

Արարատ Սահակյանին նույնիսկ իրենց շենքում չեն ճանաչում... Սոնա Աղեկյանը` հուշատախտակի տեղադրման մասին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօրվա նիստի ժամանակ անդրադառնալով ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Բագրատունյաց հ.34Ա հասցեում փակցնելու վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Արարատ Սահակյանի հուշատախտակի համար հատկացված տարածքում մեր մասնավոր այցի ընթացքում հարցումներ էինք անում, բայց բակում, շրջապատում, անգամ այն շենքում, որտեղ պետք է տեղադրվի հուշատախտակը, որևէ մեկը չէր ճանաչում նրան: Իսկ որ հուշատախտակը տեղադրվելու է շենքի հետին մասում, կարծում եմ, վիրավորանք է այդ մարդուն: Չվիրավորելով նրա վաստակը՝ այստեղ, կարծես, նախընտրական խոստումների միտում ենք տեսնում: Երևի ձեռնպահ կքվեարկենք՝ չվիրավորելու նրա հիշատակը»,- նշեց նա:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее