Hetq.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Բրազիլիայում ընթացող օլիմպիադայում երեկ հերթական ձախողումն ունեցանք. 85 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը վնասվածք ստացավ, դուրս մնալով պայքարից: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր Միրզոյանի ձախողումը շատ խիստ քննադատեցին:
Իսկ ծանրամարտիկ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 28-ամյա Աղասի Աղասյանը ֆեյսբուքի իր էջում գրեց. «85 կգ քաշային կարգում ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ: Ու ոչ ոք ինձ չի կարող հաղթել, անկախ ամեն ինչից»: Մարզիկի այս գրառումը իրարանցում առաջացրեց ծանրամարտի սիրահարների շրջանում:
Աղասի Աղասյանը կայքի հետ զրույցում պատմեց, թե ինչ նախապատմություն ունի իր գրառումը: Նա պնդում է, որ Առաքել Միրզոյանը 85 կգ քաշային կարգում ամենեւին էլ ամենաուժեղ մարզիկը չէ, եւ նա չէ, որ պետք է մեկներ օլիմպիական խաղերին: Ավելին, ծանրամարտի հավաքականում տեղի են ունենում բաներ, որոնք ամենեւին էլ հայկական սպորտի շահերից չեն բխում, եւ որոնցից անտեղյակ է սպորտային աշխարհի ղեկավարությունը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում