Ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնել պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Եվ իհարկե, ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին: Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի պայքարենք տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ»,- ասել է Կոբախիձեն:
Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝
Թարմացված․ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և որ դա կլինի շոշափելի համաձայնագիր: Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Կոբախիձեն: Թարմացված․ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի կողմից ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերելուն: «Տեղի ունեցածը համարում ենք կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա: ՀՀ-ը սատարել և սատարում է Եվրոմիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,- ասել է Փաշինյանը: *** |
Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վրաստանի հետ համագործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»,- շարունակել է Փաշինյանը: |