▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Ա-ի ակնարկը Գարեգին Բ-ին. Եկեղեցի շինելը կարեւոր է, բայց...

Lragir.am-ը,  գրելով, որ  այսօր Էջմիածնում Հայ առաքելական եկեղեցու համաժողովին ելույթ է ունեցել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Արամ Ա-ի  ելույթից որոշ հատվածներ է  ներկայացրել.


«Անկասկած, ընկերութեան կեանքին մէջ ինքզինք արտայայտող եկեղեցին կարիքը ունի վարչակազմակերպչական դրութեան, ինքնարտայայտման կերպերու ու իր գոյատեւումը ապահովող կառոյցներու: Սակայն եկեղեցին իր էութեամբ հոգեւոր ու բարոյական արժէքներով ու ճշմարտութիւններով շաղախուած ժողովուրդի համայնական կեանքն է: Եկեղեցի շինելը բնականաբար կարեւոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ աւելի կարեւոր է:
Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ համաքրիստոնէական արժէքներուն, սկզբունքներուն ու աւանդութիւններուն' միաժամանակ ըլլալով նախանձախնդիր հայ եկեղեցւոյ իւրայատուկ ինքնութեան:
Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ ամբողջականութեան ու միութեան անվթար պահպանման' միաժամանակ ոչ–հիմնական հարցերուն գծով զգայնութիւն ու ճկունութիւն ցուցաբերելով տեղական իւրայատուկ պայմաններուն նկատմամբ:
Այսօր երբ մէկը շրջագայի մեր եկեղեցիներէն ներս, ինքզինք դէմ յանդիման պիտի գտնէ ակնյայտ հակասութիւններու ու տարբերութիւններու' յատկապէս արարողական ձեւերուն, ծիսական աւանդութիւններուն ու երաժշտական եղանակներուն կապուած:
Արդ, անհրաժեշտ է կատարել յստակեցում, սրբագրում, դասաւորում ու զտում' մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը վերաշեշտող»:

 

Արամ Ա-ի ելույթն ավելի մանրամասն` այստեղ:

Տեսանյութն` emedia.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее