Երկուշաբթի՝ փետրվարի 15-ից «Արմենիա» հեռուստաընկերությունը աշխարհահռչակ նախագծեր ստեղծող և մեծ լսարան ունեցող Endemol ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության՝ «Վայթ Մեդիա»–ի հետ համատեղ հայ հեռուստադիտողին կներկայացնի «Առաջնորդները» հեռուստասերիալը:
Ամենապահանջված ու ամենավարկանիշային ավելի քան 3000 ձևաչափ և 38 հազար ժամ հեռուստատեսային արտադրանք. հեռուստապրոդյուսերական ամենախոշոր ընկերություններից մեկի նախագծերը ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում:
«Արմենիա» հեռուստաընկերության հետ համագործակցությունը սկսվեց 10 տարի առաջ:
«Դիլ կամ նո դիլ» միջազգային ձևաչափը Հայաստան մտավ 2006-ի նոյեմբերին: Այն ցուցադրելու բացառիկ իրավունքն «Արմենիա» TV-ինն էր և տարիներ անց գործակցությունը շարունակվում է նոր ձևաչափում՝ «Առաջնորդներ»-ով:
«Առաջնորդները» բազմամասանոց հեռուստասերիալը 2015-ին սկսել է նկարահանել Միացյալ Նահանգներում գործող և հեռարձակող ՊանԱրմենիան TV-ն՝ հատուկ ամերիկահայերի համար:
Մեկ տարի անց հեռուստասերիալի համաշխարհային հեռարձաման իրավունքը ստացավ հենց ԱՊՀ երկրներում Endemol ընկերության ներկայացուցիչ «Վայթ Մեդիան»:
«Առաջնորդները» հեռուսատասերիալի ցուցադրությունն Հայաստանում ձեռք բերեց «Արմենիա» հեռուստաընկերությունը: Սցենարի հեղինակ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը վստահ է, որ «Առաջնորդները» տարբեր է իր գրած նախորդ սերիալներից:
Ի դեպ, Դիանա Գրիգորյանն էլ մարմնավորել է հեռուստանովելում
գլխավոր հերոսուհու ՝ Ադանեի կերպարը:
Դերասանական կազմը ծանոթ է հեռուստադիտողին՝ Ալբերտ Սաֆարյան, Արա Դեղտրիկյան, Արտաշես Ալեքսանյան, Աիդա Բաբաջանյան Դավիթ Թադևոսյան...
Իրադարձությունների կտրուկ և արագ զարգացում, ով է իրական առաջնորդը, և ով է խաղում: Անցյալի մութ ու արյունոտ էջեր, որոնք կարող են վտանգել ներկան: Ինչպիսին կլինի հանգուցալուծումը՝ միայն սցենարիստը գիտի:
Հիշեցնենք, որ «Արմենիա» TV-ն և «Վայթ Մեդիան» Հայաստանում «Առաջնորդները»-ի մեկնարկը կտան փետրվարի 15-ին: Հեռուստանովելի հերոսներն էկրաններին կհայտնվեն, կզարմացնեն ու կառաջնորդեն հեռուստադիտողին երկուշաբթիից-ուրբաթ:
Նշենք, որ Endemol ընկերության են պատկանում նաև համաշխահային ճանաչում ունեցող այնպիսի հեռուստանախագծեր, ինչպիսիք են «Մեծ եղբայր»-ը, »Շեֆ խոհարար»-ը, «Աստղերի ակադեմիա»-ն, «Դաժան խաղեր»-ը, «Կղզին»... ընկերությունն աշխատում է մոտ 400 հեռուստաընկերությունների ու պրոդյուսերների հետ:
Երկուշաբթի օրվանից «Արմենիա» հեռուստաընկերությունն աշխարհահռչակ նախագծեր ստեղծող և մեծ լսարան ունեցող Endemol ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության՝ «Վայթ Մեդիա»–ի հետ համատեղ հայ հեռուստադիտողին կներկայացնի «Առաջնորդները» հեռուստասերիալը:
Endemol-ին են պատկանում աշխաարհում ամենապահանջված ու ամենավարկանիշային ավելի քան 3000 ձևաչափ և 38 հազար ժամ հեռուստատեսային արտադրանք. հեռուստապրոդյուսերական ամենախոշոր ընկերություններից մեկի նախագծերը ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում:
Ընկերության և «Արմենիա TV»-ի հետ համագործակցությունը սկսվել է 10 տարի առաջ՝ «Դիլ կամ նո դիլ» միջազգային ձևաչափի հայաստանյան ցուցադրության բացառիկ իրավունքով և այժմ՝ տասը տարի անց գործակցությունը շարունակվում է նոր ձևաչափով՝ «Առաջնորդներ»-ով:
Նշենք, որ «Առաջնորդները» բազմամասանոց հեռուստասերիալը 2015-ին սկսել է նկարահանել Միացյալ Նահանգներում գործող և հեռարձակող ՊանԱրմենիան TV-ն՝ հատուկ ամերիկահայերի համար, իսկ մեկ տարի անց հեռուստասերիալի համաշխարհային հեռարձակման իրավունքը ստացել է հենց ԱՊՀ երկրներում Endemol ընկերության ներկայացուցիչ «Վայթ Մեդիան»:
Հայաստանում «Առաջնորդները» հեռուսատասերիալի ցուցադրության իրավունքը ձեռք է բերել «Արմենիա» հեռուստաընկերությունը:
Սցենարի հեղինակ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը վստահ է, որ «Առաջնորդները» տարբեր է իր գրած նախորդ սերիալներից: Սցենարում՝ իրադարձությունների կտրուկ և արագ զարգացում է, անցյալի մութ ու արյունոտ էջեր, որոնք կարող են վտանգել ներկան... Իսկ, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը՝ միայն սցենարիստը գիտի:
Ի դեպ, Դիանա Գրիգորյանն էլ մարմնավորել է հեռուստանովելում գլխավոր հերոսուհու ՝ Ադանեի կերպարը:
Դերասանական կազմը նույնպես ծանոթ է հեռուստադիտողին՝ Ալբերտ Սաֆարյան, Արա Դեղտրիկյան, Արտաշես Ալեքսանյան, Աիդա Բաբաջանյան Դավիթ Թադևոսյան...
Հիշեցնենք, որ «Արմենիա» TV-ն և «Վայթ Մեդիան» Հայաստանում «Առաջնորդները»-ի մեկնարկը կտան փետրվարի 15-ին:
Նշենք, որ Endemol ընկերությանն են պատկանում նաև համաշխահային ճանաչում ունեցող այնպիսի հեռուստանախագծեր, ինչպիսիք են «Մեծ եղբայր»-ը, »Շեֆ խոհարար»-ը, «Աստղերի ակադեմիա»-ն, «Դաժան խաղեր»-ը, «Կղզին»... Ընկերությունն աշխատում է մոտ 400 հեռուստաընկերությունների ու պրոդյուսերների հետ: