Ապրիլյան պատերազմը հերոսական ևս մի էջ բացեց Արցախի և համայն հայության պատմության մեջ: Իրենց անձնուրաց սխրագործություններով այդ հերոսապատումը ուս-ուսի կերտեցին ժամկետային զինծառայողն ու աշխարհազորը: Նրանցից շատերը կենդանի հերոսներ են. ապրում են մեր կողքին:Այս վերջին 2 ամիսները Ալբերտ և Լիանա Պետրոսյան ամուսինների համար առավել քան ծանր էին. իրենց 2 որդիները` Մարատն ու Դավիթն այդ ընթացքում գործ ունեին ադրբեջանցիների հետ: Տղաները հաղթող դուրս եկան. Մարատը` մարտադաշտում, Դավիթը` մրցագորգում: Հիշեցնենք, որ արցախցի 19-ամյա Մարատ Պետրոսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի 5 տանկ է խոցել, 1 հետեւակի մարտական մեքենա, պարգեւատրվել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Տեսանյութը` Արցախի հանրային հեռուստաընկերության