ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը, իր կողմից ղեկավարվող Արմենիա և Արմնյուզ հեռուստաընկերությունների միջոցով, առաջին անգամ հայաստանյան հեռուստատեսության ոլորտում հուլիսի 1-ից սկսած ապահովում է online HD և SD հեռարձակում, որի նպատակն է բարձրացնել հեռուստատեսային ծառայությունների որակը և տրամադրել հեռուստատեսության հասանելիություն ամենուր:
Այսուհետ հեռուստադիտողները կարող են դիտել Արմենիա հեռուստաալիքը online HD տարբերակով իրենց շարժական սարքերից ամենուր՝ առանց տարածքային սահմանափակման, իսկ Արմնյուզ հեռուստաալիքի հեռուստադիտողները այն կարող են դիտել online DS հեռարձակմամբ:
«Այսօր, ահռելի մեծ տեմպերով զարգացող տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, մենք կարևորում ենք նման հնարավորությունների ներդրումը հայաստանյան շուկայում, որն ապահովում է առավելագույն հարմարավետություն և հասանելիություն սիրելի հետուստաալիքներին:
Մենք լիահույս ենք, որ այս առաջադիմական նորամուծությամբ մենք կխթանենք ողջ շուկայի զարգացումը, որից կօգտվի հեռուստադիտողը:
Հեռարձակումն իրականացվում է Արմենիա և Արմնյուզ հեռուստաընկերությունների պաշտոնական կայքէջերից»,-նշված է ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի մամուլի հաղորդագրությունում: