▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին ալիքը» չեղյալ է համարել «Голос.Дети»-ի արդյունքները

Ռուսաստանի «Առաջին ալիքը» պարզաբանել է «Голос.Дети»-ի արդյունքները չեղյալ համարելու իր որոշումը՝ միջանկյալ ներկայացնելով վերահաշվարկի արդյունքները: Հաշվարկների արդյունքներում պարզվել է, որ երեխաների հեռուստաշոուի քվեարկության ժամանակ արտաքին միջամտություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РБК-ն:

 

 

 

Հիշեցնենք, որ «Голос.Дети»-ում հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի և հայտնի գործարարի դուստր Միկելա Աբրամովան:

«Արդյունքների վերահաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ քվեարկության ժամանակ արտաքին միջամտություն է տեղի ունեցել»,- ասել է «Առաջին ալիքի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ վերջնական արդյունքները պատրաստ կլինեն մայիսի վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее