▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։

 

Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել Է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա Է կազմել։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից Է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն Է։ Իսկ 1994–1997թթ. եղել Է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել Է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее